211652_close_icon
views-count8451 դիտում article-date 09:52 16-08-2016

Ռիո-2016. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն. ֆոտոշարք, տեսանյութ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի` մինչեւ 105 կգ քաշային կարգի արծաթե մեդալակիր: Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` Մարտիրոսյանը չբարձրացրեց 195 կգ։ Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդ էր։ Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ուզբեկստանցի Ռուսլան Նուրուդինովը, երկամարտի 431 կգ արդյունքով օլիմպիական ռեկորդ սահմանեց
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր