211652_close_icon
views-count7818 դիտում article-date 17:17 24-08-2017

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Ունիվերսիադայի չեմպիոն

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհաին ուսանողական խաղերում ծանրամարտի 105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ չեմպիոն: Ունիվերսիադայի հաղթողի կոչումը Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի 401 կգ (180+221) արդյունքով: Մարտիրոսյանը փորձեց ռեկորդ սահմանել, սակայն մի փոքր չբավականացրեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երեկ հենացատկեր վարժության եզրափակչում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը (13.883 միավոր): Դավթյանը հնարավորություն էր ստացել հանդես գալ նաև նժույգթափերի եզրափակչում: Այստեղ էլ հայ մարմնամարզիկը 4-րդն էր (14.533 միավոր):

Նմանատիպ նյութեր