211652_close_icon
views-count3365 դիտում article-date 10:41 16-08-2016

Սիմոն Մարտիրոսյան. Չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի կարծիքով` նման հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին: «Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել նաև այս խաղերի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/16/92985/]դարձավ [/url]Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Նմանատիպ նյութեր