Թուրքիան Հունաստանին հայց է ուղարկել՝ փախած 8 զինվորականների արտահանձնման հարցով
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայց է ուղարկել հունական իշխանություններին, որը կապված է Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ երկրից Հունաստան փախած 8 օդաչուներին արտահանձնելու հետ, հաղորդում է Cumhurriyet-ը։
Նրանցից երկուսը ենթասպա են, երեքը՝ կապիտան և երեքը՝ մայոր։
Նշենք, որ ավելի վաղ Հունաստանի իշխանությունները հրաժարվել էին Թուրքիային արտահանձնել թուրք զինվորականներին։ Վերջիններս թուրք-հունական սահմանը հատել էին Black Hawk ռազմական ուղղաթիռով և ձերբակալվել էին հույն սահմանապահների կողմից։