211652_close_icon
views-count1126 դիտում article-date 22:31 01-03-2014

Թուրքիան հնարավոր է՝ Գյուլենի արտահանձնման գործընթաց սկսի

Վերջին շրջանում Թուրքիայում լուրեր են շրջանառվում այն մասին, որ իշխանությունները հնարավոր է Միացյալ Նահանգներին դիմեն այնտեղ բնակվող Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու առաջարկով, հայտնում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=427]Ermenihaber.am[/url]-ը: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բողդաղն անդրադարձել է վերոնշյալ թեմային: Հարցին, թե իսկապես Անկարան մտադիր է դիմել Վաշինգտոնին Գյուլենին արտահանձնելու առաջարկով, նախարարը պատասխանել է, որ առայժմ կառավարությունը չի լիազորել կոնկրետ մարդու այդ հարցով զբաղվելու համար: Բայց և չի էլ բացառել, որ համապատասխան իրավական գործընթացի մեկնարկի դեպքում արտահանձնման դիմում լինի Թուրքիայի կողմից: Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը սկսյալ 1999-ից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=427]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր