211652_close_icon
views-count2808 դիտում article-date 16:39 16-08-2016

Թուրքիայի դատախազությունը Գյուլենի համար պահանջում է 1900 տարվա ազատազրկում

Թուրքիայի գլխավոր դատախազությունը իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար պահանջել է 2 ցմահ դատապարտում և 1900 տարվա ազատազրկում, հաղորդում է Anadolu գործակալությունը։ Քրեական գործը հարուցվել է 2015 թվականի սեպտեմբերին՝ կապված Գյուլենի ֆինանսական գործունեության հետ։ Ավելի քան 2500 էջանոց զեկույցը փոխանցվել է այսօր Թուրքիայի Գերագույն քրեական դատարան։ Գործով անցնում է 111 մեղադրյալ։ Նրանց մեղադրում են նաև ֆինանսական ահաբեկչության ու իշխանությունը տապալելու փորձի մեջ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս մտադիր չեն Գյուլենին արտահանձնել թուրքական իշխանություններին։

Նմանատիպ նյութեր