211652_close_icon
views-count5744 դիտում article-date 17:17 23-11-2016

Իսպանիայի դատախազությունը Նեյմարի համար պահանջել է 2 տարվա ազատազրկում

Իսպանիայի դատախազությունը Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի համար պահանջել է 2 տարվա ազատազրկում և 10 մլն եվրո տուգանք: Ֆուտբոլիստը կասկածվում է խարդախության մեջ: Դատախազությունը համարել է, որ հարձակվողն ու նրա հայրը` Նեյմար Դա Սիլվա Սանթոսը միտումնավոր խաբել են DIS ներդրումային ընկերությանը` «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելու ժամանակ: DIS-ին գործարքն իրականացնելու պահին պատկանել են Նեյմարի իրավունքների 40 տոկոսը: Նեյմարը «Սանթոսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2013 թվականին: Նախապես հայտարարվել էր, որ ֆուտբոլիստի համար կատալոնական ակումբը վճարել է 57,1 մլն եվրո, սակայն հետո թիմի ղեկավարությունը խոստովանել էր, որ խաղացողի հետ լրացուցիչ ֆինանսական պայմանագրեր են եղել, իսկ Նեյմարի հայրը նշել էր, որ տրանսֆերի իրական արժեքը կազմել է մոտ 100 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր