2487 դիտում
16:56 16-08-2016
«Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը». խաղարկության տնօրեն
Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը:
Օգոստոսի 16-ին հրավիրված ասուլիսին խաղարկության տնօրեն Գրիշա Ամիրխանյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացանի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը. «Ամբողջությամբ պատրաստ ենք առաջնությանը: Մեր թիմի հետ մրցելու են դանիական «Գենտոֆտեն», շվեյցարական «Ֆուտզալ Մանիակս» և Կիպրոսի «Ապոել» թիմերը: Կազմկոմիտեի անունից բոլոր մրցող թիմերին մաղթում ենք հաջողություններ և գոլառատ հանդիպումներ»:
ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն էլ տեղեկացրեց, որ խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել ՀՊՏՀ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանը աջակցում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը. «Նման մեծ միջոցառման իրականացման համար բուհի կողմից ստեղծվել է նաև տեղական կազմկոմիտե, որի անդամներն են ուսանողական խորհրդի երիտասարդ կադրերը: Մեր ֆուտզալի թիմն ունի երկու տարվա պատմություն և ՀՀ կրկնակի չեմպիոն է, ունի նաև ուսանողական թիմի ստատուս և ՀՀ ուսանողական առաջնության հաղթող ենք: Երրորդ անգամ մասնակցել ենք Եվրոպական համալսարանական խաղերին: Այս ամենը հաշվի առնելով`մենք դիմեցինք ՀՖՖ, որ հնարավոր լինի ՈՒԵՖԱ-ին խնդրել, որը ՀՀ-ում անցկացվի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը»:
ՀՊՏՀ Ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանն էլ կարևորեց հատկապես «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումը. «Կարճ ժամանակահատվածում հասցրել ենք ուսումնասիրել «Ապոելին», որը փորձառու թիմ է, ավելի նախընտրելի է իրենց ներուժը: Դանիական թիմից քիչ տեղեկություններ ունենք. խաղում են հիմնականում ֆիզիկական տվյալների հաշվին, Շվեյցարիայի թիմը զիջում է հիմնական թիմերին: Մեր թիմն էլ երկու տարվա միջազգային փորձ ունի, և ամեն ինչ անելու ենք, որ պատշաճ հանդես գանք»:
Հարցին`չորս օրում երեք խաղ` արդյոք չի՞ խանգարի այս ծանրաբեռնվածությունը, մարզիչը պատասխանեց. «Ունենք որակյալ բուժկազմ, որն ամեն ինչ անում է թիմի վերականգնվելու գործընթացի հաջող ընթանալու համար: Մի քանի օր առաջ էլ յոթ օրում վեց խաղ ենք խաղացել. նորմալ արդյունք ենք տվել»:
ՀՊՏՀ-ի թիմը հանդիպումներ կունենա օգոստոսի 17-ին ժամը 19.00-ին «Գենտոֆտե»-ի, օգոստոսի 18-ին` ժամը 19.00-ին «Ֆուտզալ Մանիակս»-ի և օգոստոսի 20-ին` ժամը 19.00-ին «Ապոել»-ի հետ:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
1687 դիտում
14:26 19-08-2016
ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
7701 դիտում
18:51 09-08-2016
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին