211652_close_icon
views-count16523 դիտում article-date 19:41 16-08-2016

Ռիո-2016. Հայկական օր Բրազիլիայում. Արթուր Ալեքսանյանը ջախջախեց թուրք մրցակցին և նույնպես դուրս եկավ եզրափակիչ

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը, որն այսօր չափազանց բարեբեր է Հայաստանի համար: 98 կգ քաշային կարգում Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում արդեն առաջին մրցափուլում լուծեց թուրք մրցակցի` Չենկ Իլդեմի հարցերը 9:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի կուբացի Դանիել Կաբրերան: Հիշեցնենք, որ 65 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել Միհրան Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր