Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. կա վիրավոր. «Cadillac» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, դեպքի վայրում էլ՝ 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատր Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վերջինը ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է ոչ միայն «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան:
Մինչ կժամանեին քրեական ոստիկանները, պարեկներ Արման Բագրատյանը, Դավիթ Հակոբյանը և Լևոն Միքայելյանը դեպքի վայրից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածնեում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ, 4 գնդակ, արնանման հետքեր:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Դեպքի մասին Երևանի քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետի հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ:
Դեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի, վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։