Ուկրաինան կոչ է արել Գերմանիային ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի հանդեպ
Ուկրաինան կոչ է արել Գերմանիայի դեսպանատանը ավելի կոշտ դիրքորոշում ամրագրել Ռուսատսանի հանդեպ, հայտարարել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը, հաղորդում է DW թերթը։
Մելնիկի խոսքով՝ 2014 թվականին ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո Ռուսաստանը թերակղզու տարածքում տեղակայել է 40 հազար զինվոր, ինչպե սնաև նորագույն զինտեխնիկա։
Դեսպանը գտնում է, որ Ղրիմում զինվորականների առկայությունը կարող է սպառնալիք դառնալ եվրոպական անվտանգության համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «նորմանդական քառյակի» շրջանակներում արդեն 2 տարի է՝ փրձեր են արվում հասնել Ուկրաինայի արևելքում հակամատրության խաղաղ կարգավորման։
«Ցավոք, անօգուտ»,-ընդգծել է Շտայնմայերը։