211652_close_icon
views-count21817 դիտում article-date 17:46 18-08-2016

Մհեր Ղալեչյան. Կարեն Գիլոյանի պահվածքում ոչ մի արտառոց բան չկար, էմոցիաները մեկնաբանների անբաժանելի մասն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Ղալեչյանը իր [url=https://www.facebook.com/mher.ghalechyan/posts/1034626689924317?pnref=story]էջում [/url]անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկին. «Կցանկանայի անդրադառնալ Կարեն Գիլոյանի` արդեն հայտնի ու աղմուկ հանած մեկնաբանությանը` Ռիո-2016-ի մինչև 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանի եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/17/93076/]գոտեմարտի[/url] ժամանակ: Իրականում մի այնպիսի արտառոց բան չկա դրա մեջ: Կարենը մարզական մեկնաբան է, բայց նաև մարդ է, զգացմունքներ ունի, որոնք չզսպելուց ոչ մեկս երաշխավորված չի: Ես այդպիսի պրոֆեսիոնալ մեկնաբան չգիտեմ, որ իր աշխատանքի ընթացքում գոնե մի անգամ տուրք չտար էմոցիաներին: ԽՍՀՄ-ի տարիներին ամենահեղինակավոր ու հարգված մեկնաբանը Նիկոլայ Օզերովն էր: Բոլոր կարևորը խաղերը իրեն էին վստահվում: Բայց մի անգամ Կանադա-ԽՍՀՄ խաղի ժամանակ հայհոյեց, երբ խորհրդային հոկեյիստը նպաստավոր դիրքից վրիպեց: Բա մե՞նք ինչ ասենք, որ երևի աշխարհի վերջին քֆուրները տվել ենք այդ գոտեմարտի ընթացքում: Այնպես որ, լրիվ մարդկային ու հասկանալի պահ էր, կարելի է թեթև տանել: Իսկ այս տեսանյութում ռուս մեկնաբան Նագուչևի հանրահայտ պոռթկումն է», գրել է Մհեր Ղալեչյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր