211652_close_icon
views-count10269 դիտում article-date 12:19 01-03-2023

Քաղաքացիական պաշտպանությունը ազգային անվտանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասն է. Կամո Ցուցուլյանն ուղերձ է հղել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ ուղերձ է հղել: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ գործընկերներ, մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին:

Քաղաքացիական պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է, ազգային անվտանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասը:

Քաղաքացիական պաշտպանության համակարգն անդադար ընդլայնում է կարողությունները և շարունակում զարգանալ։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման միջոցառումներ, որոնք փրկարարները պատվով  և նվիրումով են կատարում:

Կրկին շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում անվտանգ ծառայություն և խաղաղություն»։

Նմանատիպ նյութեր