211652_close_icon
views-count2756 դիտում article-date 15:44 19-08-2016

Թուրքիան հույս ունի, որ մինչև 2023 թվականը կընդգրկվի ԵՄ կազմում

Թուրքիան հույս ունի մինչև 2023 թվականը դառնալ Եվրամիության անդամ։ Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Էնելը։ Գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ, այդուհանդերձ, ներկա պահին ԵՄ-ի կազմում ընդգրկվելու պայմանները ոչ այնքան բարեհաճ են, սակայն Անկարան հուսով է, որ շուտով ամեն ինչ փոխվելու է։ Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները մինչև հիմա սպառնում են Եվրամիությանը, որ առաջիկայում երկիրը կառույցի անդամ չդարձնելու դեպքում կխզեն միգրանտների վերաբերյալ համաձայնագիրը և հազարավոր միգրանտների կվերադարձնեն։

Նմանատիպ նյութեր