211652_close_icon
views-count1052 դիտում article-date 14:02 16-09-2014

Մինչև 2023 թվականը Թուրքիան կստեղծի առաջին հայրենական արտադրության կործանիչը

Թուրքիան մինչև 2023 թվականը ստեղծելու է իր առաջին հայրենական արտադրության կործանիչը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության խորհրդական Իսմայիլ Դեմիրը: Թուրքական «Airnewstimes» պարբերականը գրում է, որ ներկա պահին Թուրքիայում ակտիվ աշխատանքներ են տարվում կործանիչի նախագծման ուղղությամբ: Վերջերս Թուրքիայի TUSAŞ Օդատիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակվեց HÜRKUŞ առաջին հայրենական արտադրության ուսումնավարժական ինքնաթիռը, որը Թուրքիայի ԶՈՒ-ն կհամալրի 2017 թվականին: Նրա փորձնական թռիչքներն իրականացվել են 2013 թվականի օգոստոսի 29-ին: Նախագծման աշխատանքներում ներգրավված է եղել 50 ինժեներ և 350-ից ավելի տարբեր պրոֆիլի մասնագետ:

Նմանատիպ նյութեր