1099 դիտում
17:30 19-08-2016
Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնն ակտիվորեն համագործակցում է արտերկրի մասնագետների հետ
Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն արդեն մի քանի տարի ակտիվորեն համագործակցում է սրտանոթային հիվանդությունների նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող արտերկրի բժիշկների հետ:
Այդ համատեքստում, 2011 թվականից ի վեր, տարին մի քանի անգամ բժշկական կենտրոն է այցելում Ավստրալիայի Սիդնեյ
քաղաքի Արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը, ով
անվճար հիմունքներով բարդագույն վիրահատություններ է կատարում:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ինչ-որ չափով օգտակար լինելու իմ ժողովրդին: Սակայն միայն վիրահատություններ կատարելը, կարծում եմ, շատ քիչ է: Երազանքս է, որ կարողանամ այստեղ հիմնել անոթային վիրաբուժության առանձին դպրոց: «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում արդեն մի քանի տարի բժշիկների հետ հենց այս ուղղությամբ ենք նաև աշխատում», - նշել է Րաֆֆի Քասաբյանը:
Հարկ է նշել, որ անոթային վիրահատությունների համար հերթագրումն իրականացվում է ամիսներ առաջ:
Յուրաքանչյուր այցի ընթացքում կատարվում է շուրջ 30 վիրահատություն: Րաֆֆի Քասաբյանը նշել է, որ անոթային տարբեր խնդիրներով դիմած քաղաքացիների մեծ մասին մասնագիտական ճիշտ խորհրդատվության անհրաժեշտություն է լինում, ինչի շնորհիվ ևս մարդկային կյանքեր են փրկվում՝ առանց վիրահատական միջամտության:
Բուժհաստատությունների վերազինման ծրագրով Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն առաջիկայում կհամալրվի արդիական տեխնիկայով, ինչը նոր հնարավորություններ կընձեռի զարգացնելու նաև անոթային վիրաբուժությունը:
Նմանատիպ նյութեր
11013 դիտում
15:36 04-09-2017
Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի
2317 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
Այս բաժնից
1015 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
802 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International