211652_close_icon
views-count3345 դիտում article-date 17:54 19-08-2016

Մեդվեդևը հանձնարարել է խաղային գոտի բացել Սոչիում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է խաղային գոտի բացել Սոչիում: Այս մասին հայտնում է RBC-ն: Վլադիմիր Պուտինը հաստատել է այն փոփոխությունները, որոնք թույլ են տալիս իրականացնել՝ դեռ 2014 թ.-ի հուլիսին ընդունած նախագիծը: Հիշեցնենք, որ 2014թ.-ին Վ. Պուտինը հանդես էր եկել Սոչիում խաղային գոտու բացման դեմ, չնայած որ այդ քայլը կարող էր հսկայական եկամուտ ապահովել: «Մենք պայմանավորվել ենք, որ խաղային գոտի ունենք Ռոստովի ու Կրասնոդարի մարզերի սահմանագծին, իսկ այնուհետև նույնիսկ թույլատրեցինք դուրս գալ Սև ծովի ափ: Այս շրջանում ևս մեկի ստեղծումը, իմ կարծիքով, նպատակահարմար չէ»,- 2 տարի առաջ հայտնել էր ՌԴ նախագահը: Նոր խաղային գոտին, որը կրում է «Կրասնայա Պոլյանա» անվանումը՝ կտեղակայվի Էստո-Սադոկ գյուղի և Սոչիի ազգային պարկի տարածքում, որը կազմում է 165 հազար քմ:

Նմանատիպ նյութեր