26071 դիտում
14:12 20-08-2016
Առանց համարանիշների թանկարժեք մոտոցիկլը տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 19-ին, Երևանի ՃՈ աշխատակցի կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել առանց համարանիշների մոտոցիկլ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Հրանտ Սարգիսյանը, այն վարել է չթույլատրելի հատվածներում, և նրան ՃՈ աշխատակիցները մի քանի անգամ հորդորել են, որպեսզի այն ունենա համարանիշներ։ Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «գորտի երեսին թքում ես, ասում է՝ անձրև է գալիս»։
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ, բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, և, որ ամենակարևորն է, մեքենաները չվարեն ոչ սթափ վիճակում, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից ու նրա «երկաթյա նժույգի» մակնիշից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+