211652_close_icon
views-count19185 դիտում article-date 13:24 16-08-2014

Առանց համարանիշների Bentley-ի վարորդը չկարողացավ երևանյան փողոցներում երկար ժամանակով «թրև գալ». Bentley-ն տեղափոխվեց «ԳԱԻ պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոտսոսի 16-ի կեսգիշերին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Bentley մակնիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը, ով հրաժարվել է ներկայանալ ոստիկաններին, մեքենան վարել է առանց համարանիշների, իսկ մեքենայի վրայից էլ բացակայում էր տեխզննման կտրոնը: Երբ ՃՈ աշխատակիցները վարորդից պահանջել են հանձնել ավտոմեքենայի բանալիները, նա հրաժարվել է դրանք տալ, իսկ երբ քարշակ են բերել Գյուլբենկյան փողոց՝ ավտոմեքենան տեղափոխելու համար, մեքենայի վարորդը գլխիկոր հանձնել է բանալիները, ինչից հետո էլ մեքենան առանց քարշակի տեղափոխվել է հատուկ պահպնավող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի և Bentley-ի տիրոջ ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր