211652_close_icon
views-count2828 դիտում article-date 14:48 20-08-2016

Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո, որքանով տեղյակ եմ՝ պետք է նաև պլաստիկ վիրահատության ենթարկվեր. պաշտպան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վիրահատությունը երեկ նորմալ է անցել: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց Պ. Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: «Իմ տեղեկություններով՝ Պավել Մանուկյանը ոտքի վիրահատությունից հետո պետք է նաև պլաստիկ վիրահատության ենթարկվեր: Սա՝ որքանով որ տեղյակ եմ, քանի որ բժշկի հետ չեմ խոսել»,-ասաց Ի. Պետրոսյանը: Հարցին, թե Պավել Մանուկյանի ոտքը վիրահատության արդյունքում կարճացվել՞ է, թե ոչ, պաշտպանն ասաց, որ հետագայում կերևա: Հիշեցնենք, որ Պավել և Արամ Մանուկյանները հուլիսի 27-ին ոտքերից հրազենային վիրավորումներ էին ստացել և տեղափոխվել սկզբում «Էրեբունի», ապա՝ «Դատապարտյալների հիվանդանոց»: Իսկ Պավել Մանուկյանը ուներ նաև բեկորային վիրավորումներ:

Նմանատիպ նյութեր