211652_close_icon
views-count4396 դիտում article-date 22:14 08-09-2015

Սանկտ Պետերբուրգում մահացել է պլաստիկ վիրաբույժը, ում վրա նախօրեին կրակել էր վիրահատությունից դժգոհ հիվանդը. տեսանյութ

Սանկտ Պետերբուգում այսօր` սեպտեմբերի 8-ին, հրազենային վնասվածքներից մահացել է հայտնի պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Ռեմեզովը, ում վրա նախօրեին կրակել էր վիրահատությունից դժգոհ հիվանդը: Հիշեցնենք, որ երեկ Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում պլաստիկ վիրահատություն տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/07/64179/]տղամարդը կրակել էր[/url] վիրաբույժի ուղղությամբ և ծանր վիրավորել վերջինիս: Սանկտ- Պետերբուրգի դատախազության մամլո խոսնակ Մարինա Նիկոլաևան հայտնել էր, որ ըստ հիվանդանոցի տեսախցիկի ձայնագրության` տղամարդը կտորով ծածկած հրազենը ձեռքին անվտանգության աշխատակցի կողքով ներխուժել էր հիվանդանոց: Նա մտել է իրեն վիրահատող բժշկի կաբինետ և 3 անգամ կրակել բժշկի կրծքավանդակին, այնուհետև կրակոցով ինքնասպան է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր