211652_close_icon
views-count7223 դիտում article-date 21:36 20-08-2016

Անգլիա. «Չելսին» նորից խաղավերջում կորզեց հաղթանակը, Յուրգեն Կլոպի թիմը պարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բարնլիին»: Մյուս խաղում Լոնդոնի «Չելսին» դրամատիկ պայքարում կամային հաղթանակ տարավ «Ուոթֆորդի» նկատմամբ` 2:1: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը առաջին տուրում էլ էր հաղթել 2:1 հաշվով և նույնպես հաղթական գոլը խփել էր 88-րդ րոպեին: «Չելսին» վաստակեց 6 միավոր, նույնքան միավոր են վաստակել նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Հալ Սիթին»: [b]Անգլիայի առաջնություն, 2-րդ տուր [/b]«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 2:0 Սեմ Վոուքս, 2, Անդրե Գրեյ, 37 «Ուոթֆորդ» - «Չելսի»՝ 1:2 Էթյեն Կապու, 55 - Միշի Բատշուայի, 80, Դիեգո Կոստա, 88
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր