211652_close_icon
views-count2881 դիտում article-date 15:00 22-08-2016

Հաջորդ քայլը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը կլինի. Դավիթ Սանասարյանի փաստաբան

«Ժառանգության» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Կարագյոզյանի փոխանցմամբ ՝ իրենց հաջորդ քայլը լինելու է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբանը: «Այո, խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, բայց մենք Վճռաբեկ դատարան ենք դիմելու, հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե Վճռաբեկից մերժում ստանանք»,-նշեց նա: Արա Կարագյոզյանը ասաց, որ ինքը համաձայն չէ կարծիքների հետ, թե գրավի դիմաց Սանասարյանին ազատ արձակելը քաղաքական որոշում էր:

Նմանատիպ նյութեր