211652_close_icon
views-count2250 դիտում article-date 23:25 22-08-2016

Գերմանիայում ՀՀ դեսպանն ընդունեց գերմանական ամենահեղինակավոր հիմնադրամներից մեկի՝ Գերմանական ակադեմիական հիմնադրամի կրթաթոշակակիրներին

Օգոստոսի 18-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց գերմանական ամենահեղինակավոր հիմնադրամներից մեկի՝ Գերմանական ակադեմիական հիմնադրամի (Studienstiftung des deutschen Volkes) կրթաթոշակակիրներին: Կրթաթոշակակիրները մեծամասամբ գերմանական բուհերի քաղաքագիտության և պատմության ֆակուլտետների ուսանողներ և ասպիրանտներ են: 35 հոգուց բաղկացած խումբը նախնական ուսումնասիրություն էր իրականացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այնուհետև այցելել Թուրքիա, հանդիպել Թուրքիայի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ուսանողները հանդիպումներ են ունեցել նաև գերմանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, պաշտոնյաների հետ: Նախագծի մաս էր կազմում նաև այցելություն Գերմանիայում ՀՀ դեսպանություն, որի ընթացքում դեսպան Սմբատյանը երիտասարդ հետազոտողների համար հանդես եկավ հակիրճ դասախոսությամբ: ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հիմնադրամի կրթաթոշակակիրները փաստեցին, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձի ընդունումից հետո գերմանացի գիտաշխատողներն ավելի ակտիվ կներգրավվեն այս թեմայով հետազոտությունների իրականացմանը , ինչն իր հերթին կբարձրացնի հանրային իրազեկության մակարդակաը տվյալ հիմնահարցիվերաբերյալ:

Նմանատիպ նյութեր