211652_close_icon
views-count24259 դիտում article-date 11:30 23-08-2016

Առաջիկա 5 օրերին նորմայից բարձր ջեմային ֆոնը կպահպանվի. Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածքը վերջին 10 օրերին անընդհատ գտնվում է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, իսկ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-3 աստիճանով: Սովորաբար օգոստոսի 20-ից հետո Հայաստանում նկատվում է ջերմաստիճանի անկում, սակայն այս տարին այն բացառիկներից է, որ նորմայից բարձր ջերմաստիճանը դեռ պահպանվում է: Առաջիկա 5 օրերի ընթացքում նույնպես ջերմաստիճանի անկում չի կանխատեսվում, նույնիսկ օգոստոսի 26-27-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Եթե այս օրերին Երևանում +36 աստիճան տաքություն է գրանցվում, ապա օգոստոսի 26-27-ին ջերմաստիճանը կհասնի +38-ի: Հանրապետության տարածքում կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ սպասվում են միայն օգոստոսի 26-ին, սակայն երեկոյան ժամերին նրանց հավանականությունը մեծ է հյուսիսային մարզերում, առավելապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում: Մյուս օրերին հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ: Թե օդի ջերմաստիճանը երբ կնվազի, դեռևս չի նկատվում: Սևանա լճի ջրի ջերմաստիճանը հասել է իր պիկին` +23 աստիճան է: Այս օրերին հանգստի համար ամենալավ եղանակային պայմաններն են: Այսմասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր