«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Շվայնշտայգերին վաճառել «ջրի» գնով
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը ամեն գնով ձերբազատվել կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերից, որը կորցրել է տեղը հիմնական կազմում:
Sport Bild-ի տեղեկություններով, հանուն դրա անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել ընդամենը 2,5 մլն եվրոյով:
Նշվում է, որ «ՄՅՈւ»-ի նման ցանկությունը պայմանավորված է գերմանացու չափազանց բարձր աշխատավարձով, որը կազմում է տարեկան 11 մլն եվրո: