«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Ֆելայնիին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին կարող է հեռանալ ակումբից: Մանկունյանցիները պատրաստ են 29-ամյա բելգիացուն բաց թողնել:
Ֆելայնիի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը», սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը (մոտ 20 մլն ֆունտ) և աշխատավարձը կարող են խոչընդոտ հանդիսանալ լոնդոնյան ակումբ տեղափոխվելու համար:
Ֆելայնին «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2013 թվականին` 27,5 մլն ֆունտի դիմաց: Այս մրցաշրջանում նա մանկունյանցիների կազմում մասնակցել է 11 խաղի, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, նույնիսկ` ինչ-որ տեղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/04/103132/]վնաս[/url] է տվել: