4554 դիտում
17:00 23-08-2016
Երևանում կայացավ առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը. ստորագրվել է արձանագրություն
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որը նախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ծյան Քըմինը։
Նիստի ընթացքում հանգամանալից քննարկվեց ՀՀ և ՉԺՀ միջև գյուղատնտեսության, երկկողմ առևտրի, առողջապահության, արդյունաբերության, ավիացիայի, զբոսաշրջության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, նորարարական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ամփոփեցին վերջին տարիներին ձեռքբերված համաձայնությունների և ընդունված որոշումների շրջանակներում երկկողմ համագործակցության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքները։
Հանդիպման ավարտին Ռոբերտ Հարությունյանը և Ծյան Քըմինը ստորագրեցին նիստի արձանագրությունը։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2017թ. Պեկինում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»