211652_close_icon
views-count2565 դիտում article-date 16:51 24-08-2016

Իտալիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Իտալիայի կենտրոնական հատվածում այսօր տեղի ունեցած հզոր՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի, գրում է Reppublica թերթը։ Աղետի վայրում փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Մեծապես տուժել են Արկուատա-դել-Տրոնտո, Ակկումոլի, Ամատրիչե և Պեսկարա-դել-Տրոնտո քաղաքները։ Անհայտ կորած է համարվում մոտ 100 մարդ։ Երկրաշարժից հետո մի քանի հետցնցումներ են տեղի ունեցել երկրի ողջ տարածքում։

Նմանատիպ նյութեր