211652_close_icon
views-count3297 դիտում article-date 13:11 11-02-2017

Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելանում է

Ֆիլիպինների հարավում երեկ երեկոյան տեղի ունեցած հզոր՝ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ոչ միայն ավերածություններ են տեղի ունեցել, այլ կան նաև զոհեր, հաղորդում է Interfax-ը։ Տարբեր տվյալների համաձայն՝ զոհերի թիվը այս պահին հասնում է 15-ի։ Վիրավորվել է ավելի քան 120 մարդ։ Վնասվել են բնակելի շենքեր ու օդանավակայանը։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է Սուրիգաո նահանգում, որտեղ հարյուրավոր բնակիչներ են տարհանվել։ Հիպոկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա։ Երկրաշարժին հաջորդել է մոտ 100 հետցնցում։

Նմանատիպ նյութեր