211652_close_icon
views-count2148 դիտում article-date 17:32 24-08-2016

Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարարի հետ

Օգոստոսի 24-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նասիրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Կարևորելով գիտակրթական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին տվյալ բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները քննարկեցին նաև ուսանողների փոխանակմանը, միջգերատեսչական և միջբուհական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր