914 դիտում
21:55 21-11-2014
Դեսպան Վարդանյանը հանդիպել է Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի նախարարի հետ
Նոյեմբերի 21-ին Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի նախարար Նույեն Քուանն ընդունեց Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցում էր «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերության հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Վահան Շաքարյանը:
Ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված ջերմ և գործընկերային հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը` կողմերը կարևորեցին համակողմանի համագործակցության հաստատման և խորացման անհրաժեշտությունը:
Դեսպան Վարդանյանը նախարար Քուանին ներկայացրեց Հայաստանի ձեռքբերումները գիտության, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է նշված ոլորտների զարգացումը, որոնք 21-րդ դարում հանդիսանում են գիտելիքահեն տնտեսության հիմնասյունը` կարևոր դեր խաղալով հասարակության բարեկեցության ապահովման գործում:
Դեսպանը նախարարին փոխանցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստան այցելելու հրավերը:
Նախարար Քուանը դեսպան Վարդանյանին ներկայացրեց վերջին տարիներին Վիետնամի ունեցած նվաճումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում` նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ պոտենցիալ` առաջարկելով Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի և ՀՀ իրավասու գերատեսչության միջև ստորագրել փոխըմբռնման հուշագիր:
Կաղմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել առկա պոտենցիալը կյանքի կոչելու հարցում:
Նմանատիպ նյութեր
955 դիտում
21:23 08-12-2014
Վիետնամում ՀՀ դեսպան Ռ. Վարդանյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առաջատար գիտաշխատողների հետ
Այս բաժնից
889 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
478 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
733 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը