4719 դիտում
10:11 25-08-2016
Վարչապետի զայրույթը խորը արմատներ ունի. ինչ-որ մեկը պիտի պատասխան տա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության նախորդ՝ օգոստոսի 18-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարիներին որքան գումար է հատկացվել՝ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռները կատարելու համար։ «Եվ, ընդհանրապես, այս սխալ որոշումների համար ինչ–որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ։ Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014-2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում»,-ասել էր ՀՀ վարչապետը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրականում այս զայրույթը առավել խորը արմատներ ունի։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարության ղեկավարին զեկուցվել է՝ սպասվում է, որ 2016 թվականի ավարտին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ մի շարք վճիռներ է հրապարակելու, և այդ հեռանկարն արդեն իսկ մտահոգել է ՀՀ կառավարությանը, քանի որ առանց այդ էլ պետբյուջեում գումար չի մնացել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2837 դիտում
10:01 10-09-2019
Էդգար Առաքելյանի` մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի. «Ժողովուրդ»
1522 դիտում
07:11 16-11-2023
ՔՊ-ականին հեռացնելու որոշումը խորը արմատներ ունի. ում հետ է խնդիրներ ունեցել Ասիլյանը. «Ժողովուրդ»
1342 դիտում
13:16 08-03-2015
Կնոջ նկատմամբ վերաբերմունքը խորը արմատներ ունի. Գալուստ Սահակյան
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»