2834 դիտում
10:01 10-09-2019
Էդգար Առաքելյանի` մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի: Մասնավորապես, խմբակցությունը վերջերս բացահայտել է, որ Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Նա ևս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարանական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը ևս պետք է լքեր խմբակցությունը:
Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատն ու հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից: Երեկ այս հարցերի հետ կապված «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, ապա նաև Էդգար Առաքելյանի հետ, որոնք ամեն կերպ փորձեցին հերքել մեր ունեցած տեղեկությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
07:11 16-11-2023
ՔՊ-ականին հեռացնելու որոշումը խորը արմատներ ունի. ում հետ է խնդիրներ ունեցել Ասիլյանը. «Ժողովուրդ»
4716 դիտում
10:11 25-08-2016
Վարչապետի զայրույթը խորը արմատներ ունի. ինչ-որ մեկը պիտի պատասխան տա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»