211652_close_icon
views-count2537 դիտում article-date 15:33 25-08-2016

ՌԴ զինված ուժերում անսպասելի մարտական պատրաստվածության ստուգումներ են սկսվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով անսպասելի ստուգումներ են սկսվել երկրի զինված ուժերում, հաղորդում է BBC-ն։ Օգոստոսի 25-ից մինչև օգոստոսի 31-ը ռուսական զորքերը կբերվեն ամբողջական մարտական պատրաստության, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Այսօր, համաձայն ՌԴ զինված ուժերի գլխավոր հրամանատարի որոշման, հերթական անսպասելի ստոիւգումներեն են սկսվել։ Հարավային զորքերը, ԶՈՒ մի մասը և Արևմտյան ու Կենտրոնական ռազմական օկրուգների մի մասը, Հյուսիսային նավատորմը, Ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարությունը, Օդադեսանտային ուժերի հրամանատարությունը այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07։00-ին բերվել են մարտական պատրաստվածության»,-հայտարարել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ նպատակը ՌԴ շահերի պաշտպանվածության սպառնալիքի դեպքում ՌԴ զորքերի ամբողջական պատրաստվածոթյունը, ինչպես նաև հարավ-արևմտյան ուղղությամբ բանակի՝ արագ մարտավարությանը անցնելը ստուգելն է։

Նմանատիպ նյութեր