211652_close_icon
views-count41910 դիտում article-date 14:04 25-08-2016

Սևանում կրքերը թեժացել են. բնակիչներն էլ ասում էին. «Շունը տիրոջը չի ճանաչի»

ՀՀԿ-ն դեռ չունի որոշում, թե ում է սատարելու Սևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում, սակայն արդեն իրենց առաջադրման մասին են խոսում մշտաբնակներ «Ուդոն», «Մողեսը», «Արան», «Լոբին» և «Գևոն», ինչպես նաև «Սևանի գժանոցի» Գագոյի որդին և «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հայտնի տնօրեն Աշոտ Գնդոյանի տեղակալը, ասում են՝ կրկին ՀՀԿ-ական՝ Սարգիս Մուրադյանը: Վերոնշյալ ՀՀԿ-ական մականունավորները առաջիկա հնարավոր թալանի կանխատեսումներով արդեն հասցրել են թեժացնել իրավիճակը Սևան քաղաքում՝ կրծելով միմյանց կոկորդները: Նախ, ոչ բարի համբավ ունեցող գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, (մականունը՝ Ուդո), պաշտոնավարման ամբողջ ընթացքում մտածելով սեփական գրպանը լցնելու մասին՝ միայն այս նախընտրական փուլում է հիշել իր անմիջական պարտականությունները ու միայն հիմա է վճարում 4 ամիս չվճարած աշխատավարձերը, լցնում տարիներով քանդված քաղաքային փողոցների փոսերը և այլն: Ըստ ամենայնի, Սևանը առաջիկա տարիներին շարունակելու են թալանել մականունավոր և փորձաշատ «գայլերը», քանզի, ըստ փորձի, նրանց սարդոստայնը ամուր է: Մնում է միայն հուսալ, որ Աստված բարեգութ կգտնվի և ի հայտ կգա գոնե մեկ չվարկաբեկված, նորովի մտածելակերպով, թարմ ու իր քաղաքը իրապես սիրող թեկնածու, ով կկարողանա երկարատև թալանից ոտքի կանգնեցնել մեր ազգային հպարտություններից մեկը՝ Սևանը:

Նմանատիպ նյութեր