211652_close_icon
views-count1740 դիտում article-date 12:30 08-07-2015

«Պորտոյում» կրքերը թեժացել են՝ Կասիլյասի հնարավոր տրանսֆերի պատճառով

«Պորտոյի» ղեկավարության մեծ մասն ու երկրպագուները դեմ են Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի տեղափոխությանը իրենց ակումբ: Նշենք, որ Կասիլյասի հնարավոր տրանսֆերի նախաձեռնողը «Պորտոյի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին է, որը ինքն է անձամբ կապ հաստատել 34-ամյա դարպասապահի հետ: Նշվում է, որ եթե Լոպատեգին շարունակի համառել և պնդել Կասիլյասի տրանսֆերի անհրաժեշտությունը, ապա կարող է խիստ քննադատության ենթարկվել ակումբի ղեկավարության կողմից: Բոլոր դեպքերում, պորտուգալական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկայումս «Պորտոյում» բավական լարված իրավիճակ է ստեղծվել Կասիլյայի հարցի շուրջ: Հնարավոր է, որ արդեն այսօր պաշտոնապես հայտարարվի Կասիլյասի տեղափոխության մասին:

Նմանատիպ նյութեր