211652_close_icon
views-count5095 դիտում article-date 15:23 25-08-2016

Մեղրիում կապահովվի կայուն, անխափան ջրամատակարարում

Կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներում սակավաջուր ամիսներին մեխանիկական եղանակով Մեղրիի ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու նպատակով թվով 12 պոմպակայանների և 600 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար գումար կհատկացվի ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Մեղրի» ՋՕԸ-ին տրամադրելու համար: Հիմնավորման համաձայն՝ շոգ կլիմայական պայմաններում, Մեղրի գետում ջրի ոչ բավարար առկայության պատճառով վտանգվում է մի շարք համայնքների շուրջ 480 հա հողատարածքների ոռոգումը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված ապամոնտաժված պոմպակայանների մոնտաժումը և շահագործումը, ինչն էլ հողատարածքները սակավաջուր ամիսներին կապահովի ոռոգման ջրով: Ջրային տնտեսության պետական կոմիտեին կառավարության պահուuտային ֆոնդից գումար կհատկացվի նաև Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2016թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց հաշվարկվող եկամուտների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը նպատակահարմար է՝ հաշվի առնելով տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը: Գործադիրը հավանություն է տվել Ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին: Ռազմավարության նպատակն է ոռոգման ծառայությունների մատչելիության ավելացումը, մատուցման շարունակականության ապահովումն ու արդյունավետության բարձրացումը, ոռոգման ջրի համակարգի ընկերությունների (ջրօգտագործողների ընկերություններ և ջրառ ընկերություններ) ֆինանսական կենսունակության բարելավումը: Կամրապնդվեն ընթացիկ ծախսածածկմանն անցման նախադրյալները, ոռոգման համակարգերի և ենթակառուցվածքի պահպանումն ու արդիականացումը, ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացումը, ոռոգման համակարգին տրամադրվող պետական ֆինանսական աջակցության արդյունավետության բարձրացումը։

Նմանատիպ նյութեր