211652_close_icon
views-count93393 դիտում article-date 16:10 25-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. հրետանային գնդի զինվորներն ասում էին. «Ամեն ինչ շատ լավ է, միայն թե մեկ-մեկ կամանդույուշին անակնկալ այցելում է զորամաս»

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի պաշտպանության բանակի հրետանային գնդում հրամանատարի գլխավորությամբ արդեն մի քանի օր է՝ զորամասում սկսվել և ավարտին են հասցվում կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Նորակոչիկներն ու պաշտպանության բանակի սպաներն իրենք իրենց ձեռքով վերանորոգում և կարգի են բերում ճաշարանը, ննջարանները, հանգստի սենյակները, մարզադահլիճն ու բաղնիքները։ ԱՊՀ մի քանի երկրներ անգամ կնախանձեին այն պայմաններին, որ հրամանատարությունը ապահովում է զինվորների համար։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Սա մեր նոր տունն է, 2 տարի ծառայություն ենք կատարելու այստեղ ու գոհ ենք հրամանատարությունից, որ անում է ամեն ինչ, որպեսզի ծառայությունն անցնի բարձր մակարդակով և սանիտարահիգիենիկ պայմաններն էլ այնպես են ապահովված, որ տարբերություն չկա՝ տանն ես, թե զորամասում։ Միակ պրոբլեմն այն է, որ կարոտում ենք հարազատներին, բայց գիտենք՝ որտեղ ենք ծառայում ու ինչի համար, իսկ մենք ծառայում ենք առաջնագծում, որի սահմանները մեր նման առյուծ տղերքի հետ Արցախի պաշտպանության բանակի սպաների գլխավորությամբ անառիկ ենք պահելու, քանի որ սահմանի պաշտպանությամբ պաշտպանում ենք մե՛ր ծնողներին, մե՛ր ընտանիքներին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի անակնկալ այցերը զորամասեր ավանդույթ է դարձել։ Զինվորները նույնիսկ կատակում էին՝ ասելով. «КПП-ում կանգնած ենք, մեկ էլ՝ հոպ, կամանդույուշին կամ ավտոյով կամ ոտով մտնում ա զորամաս ու սկսում ա ստուգել մեր հագուկապը, ճաշերի որակը, սանիտարահիգիենիկ պայմանները ու էդ ամենը, գիտենք՝ կամանդույուշին կատարում ա Արցախի նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ։ Իսկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով էլ ուզում ենք մեր ծնողներին տեղեկացնել, որ, իրոք, հրամանատարն ու սպաները ոչ մի տարբերություն չեն դնում իրենց և մեր միջև։ Ստեղ՝ մեր զորամասում, լրիվ «մեկ բռունցք» սկզբունքով ենք առաջնորդվում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նաև որ սա այն զորամասերից մեկն է, որտեղ ծառայող սպան ու ժամկետային զինծառայողները քառօրյա պատերազմի ժամանակ արժանի հակահարված տվեցին ազերի թափթփուկներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր