90287 դիտում
12:45 29-08-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ՝ ԱՐՑԱԽԻՑ. Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասի զինվորներն ասում էին. «Ստեփանակերտի սրճարաններում նստած որոշ քաղաքական գործիչներ Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում»
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապատության Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասում սպաներն ու ժամկետային զինծառայողներն ասում էին. «Մենք ամուր կանգնած ենք սահմանին ու պատրաստ ենք արժանի հակահարված տալ հակառակորդին, եթե նա կրկին անգամ փորձի ոտնձգություն կատարել սահմանի նկատմամբ։ Այստեղ սպան ու զինվորը մեկ բռունցք են ու թող որոշ քաղաքական գործիչներ կեղծ տեղեկատվություններ չտարածեն, թե իբրև հողերը հետ ենք տալիս։ Մենք ամուր կանգնած ենք այս հողի վրա ու այս հողը ձեռք է բերվել մեր ընկերների արյան գնով ու եթե պետք լինի, մենք մեր արյան գնով էլ կպաշտպանենք հող հայրենին։ Նման լուրեր տարածողների մեծ մասը Ստեփանակերտի սրճարաններից այս կողմ չի այցելում։ Եթե մի անգամ լինեն պոստերում, ապա կզգան, թե ինչպիսի ահռելի աշխատանքներ են կատարվում դիրքերն ամրապնդելու, պոստերում զինվորների սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովելու ուղղությամբ։ Միակ խնդիրը կայանում է նրանում, որ կարոտում ենք մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին ու գիտենք՝ իրենք էլ մեզ են կարոտում, բայց վստահ ենք, որ ծառայությունից հետո բաց ճակատով վերադառնալու ենք տուն, իսկ եթե այդ ժամանակ էլ հակառակորդը ոտնձգություններ կատարի սահմանի նկատմամբ, ինչպես կատարեց ապրիլին, ապա մեր ժողովրդի նման լինելու ենք եկող զինվորների հետ առաջնագծում»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ջաբրայիլի զորամասի խոհանոցում սնունդը պատրաստվում է եվրոպական չափանիշներին համապատասխան սարքավորումներով, որ անգամ կնախանձեին շատ երկրների բանակներ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 235+
235+
Նմանատիպ նյութեր
3045 դիտում
13:56 18-05-2016
Նրանք, ովքեր փորձում են կեղտ լցնել գեներալ Մանվել Գրիգորյանի վրա, ջուր են լցնում Բաքվի ջրաղացին. ՀՀԿ խոսնակ
148614 դիտում
14:15 18-02-2017
Ողբերգական դեպք Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասերից մեկում. հայտնաբերվել է տան մինուճարի՝ 19-ամյա զինվորի դին