5572 դիտում
13:04 26-08-2016
Հանս-Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված որոշ լեգենդներ չեն համապատասխանում իրականությանը
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին:
«Հենրիխը վատ տղա չէ և նա մեզ ուղիղ չէր ստում: Սակայն լինում են պահեր, երբ մարդու խոսքերը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել:
Մեր մոտ միշտ զգացողություն կար, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»: Լեգենդն այն մասին, որ նրան ստիպել է հեռանալ չար գործակալը, չի համապատասխանում իրականությանը:
Մինո Ռայոլան, իհարկե, յուրահատուկ մարդ է, որը հակված է աղմուկ բարձրացնելուն: Սակայն նա միշտ խաղացողի շահերն է հետապնդում: Իսկ Մխիթարյանն ինքն է ցանկացել հայտնվել «Մանչեսթերում»:
Մյուս կողմից, մենք նրա համար ստացանք գումմարներ, որոնք ես անհնարին էի համարում:
Ես Մխիթարյանից հիասթափվեցի, քանի որ նա «Բավարիայի» հետ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում 11մ հարված չկատարեց: Իսկ մենք ցանկանում էինք, որ նա աներ դա, քանի որ առաջատար խաղացողը պետք է գնա այդ քայլին: Բայց ես հիասթափված չեմ, որ նա հեռացել է», ասել է Վատցկեն:
Նմանատիպ նյութեր
4293 դիտում
16:48 28-06-2016
Հանս-Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի հարցը շատ բարդ է
4590 դիտում
11:22 05-07-2016
Հանս-Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի վաճառքում էական դեր խաղացին ստրատեգիական և տնտեսական բաղադրիչները
4625 դիտում
17:00 06-07-2016
Հանս-Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի համար նման առաջարկի չէինք սպասում
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2890 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2416 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում