211652_close_icon
views-count4593 դիտում article-date 11:22 05-07-2016

Հանս-Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի վաճառքում էական դեր խաղացին ստրատեգիական և տնտեսական բաղադրիչները

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է, թե ինչ պատկերացումներով է առաջնորդվել ակումբը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելիս: «Հասկանալի է, որ մարզիչը գոհ չէր: Բայց մարզիչը գնահատում է միայն մարզական բաղադրիչը: Այդ տեսանկյունից նման խաղացողին հենց այնպես չեն վաճառում: Նշանակում է, որ այստեղ ավելի էական դեր են ունեցել ռազմավարական և տնտեսական կողմերը: Շնորհակալ եմ Տոմաս Տուխելին, որ նա մեր հետ համաձայն էր: Վերջին շրջանում ես նրանից մարզական առումով նոր տպավորություններ եմ ստացել և ոչ միայն ես», ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր