211652_close_icon
views-count39385 դիտում article-date 10:00 27-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. պոստերում շունն ու կատուն ավելի համերաշխ են` քաղաքական գործիչները սովորելու բան ունեն

Շունը հավատարմություն է, կատուն` անտարբերություն: Բնությունը նրանց չի պարտադրել միմյանց «հասկանալ»: Սակայն շունն ու կատուն, «ի հեճուկս» իրենց գեների, ի վիճակի են «ընկալել» ու հանդուրժել միմյանց: Սա հենց այն է, ինչը պակասում է մեր քաղաքական գործիչների մի մասին: Սա հենց այն է, ինչը պակասում է զուտ թշնամու «գեներով» բարգավաճողներին: Այս լուսանկարի շունն ու կատուն համակրանքներ չեն փնտրում, նրանք սփռում են այդ համակրանքը: Որովհետեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նրանք կատարել են ամենակարեւորը` նրանք ոչ միայն չեն կարող առանց միմյանց, նրանք «ուզում» են, որ մարդկանց դա տեսանելի լինի` գուցե սովորեն համերաշխ լինել անհնարին վիճակներում: Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր