211652_close_icon
views-count10811 դիտում article-date 12:49 06-05-2015

Շատ պատգամավորներ, նախարարներ ու չինովնիկներ այս մանուկներից շատ բան ունեն սովորելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցը ցնծության մեջ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1Ա դասարանի աշակերտների այբբենարանի հանդեսը վերածվել էր իսկական տոնակատարության: Ծնողները, հյուրերը, հանդեսին ներկա գտնվողները համոզվեցին, որ մատաղ սերունդը ոչ միայն տերն է մեծն Մաշտոցի թողած ժառանգության, այլև խաղաղության և բարության հաստատման կրողն է լինելու, ու եթե պատգամավորներն ու նախարարները, մեծ ու փոքր «տրամաչափի» չինովնիկները մի քիչ այս երեխաներից սովորեն, զղջալու քիչ բան կունենանք: Հանդեսի ավարտից հետո միայն մեկ բան կարող էիր նշել, որ, ինչպես գրել է մեծն Սևակը՝ աշխարհին մանկան մաքրություն է պետք: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ հանդեսից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 223+
223+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր