211652_close_icon
views-count16457 դիտում article-date 22:37 29-08-2016

Ի հեճուկս Ադրբեջանի՝ Արցախ աշխարհում կյանքը եռում է. դրա վկայությունն են Ստեփանակերտում ամեն երեկո մարդաշատ համերգները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկրապահ կամավորականները ոչ միայն ամրացրել և ամրացնում են առաջնագիծն, այլեւ ամեն տարի Արցախի բնակչության համար մշակութային միջոցառումներ են կազմակերպում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 18-24- ը Լեռնային Ղարաբաղ էր մեկնել ԵԿՄ պատվիրակությունը` գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Արդեն 16 տարի է՝ ԵԿՄ-ն այցելում է Արցախ աշխարհ. լինում են Ստեփանակերտի ծերանոցում եւ Շուշիի մանկատանը, ինչպես նաեւ դպրոցական պայուսակներ են հանձնում արցախցի առաջին դասարանցիներին: Իսկ օգոստոսի 23-ին, երկրապահները, համերգային ծրագրով հանդես եկան Ստեփանակերտի կենտրոնում: Պատրաստված էր գեղեցիկ համերգային ծրագիր՝ լի անակնկալ համարներով, պարային կատարումներով և, որ ամենակարևորն է ՝ հայրենասիրական երգերով: Ստեփանակերտցիները՝ մեծ թե փոքր, ակտիվորեն մասնակցում էին գրեթե բոլոր պարային կատարումներին և երաժշտական համարներին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+

Նմանատիպ նյութեր