24334 դիտում
20:22 11-08-2016
Ի հեճուկս ադրբեջանական պնդումների՝ Արցախում կյանքը շարունակվում և ավելին՝ եռում է. Ստեփանակերտում հերթական հարսանիքն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ ադրբեջանական իշխանությունները քարոզչամեքենաներով ամպագոռգոռ հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կյանքը մեռած է, Արցախում շարունակվում են հարսանեկան արարողությունները:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 10-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ Սուրենի և Նաիրայի հարսանեկան արարողությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց ազերի ճիվաղների սին խոսքերը, որ այդ ամենը «օդ է»:
Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար ժամանել էին Հայաստանից մեծ թվով հյուրեր, ովքեր ուրախությամբ նշում էին, որ հարսանեկան նման արարողություններով ապացուցում ենք հակառակորդին, որ կյանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվել և շարունակվելու է և ցանկացան հարս ու փեսային՝ 7 շնչով սեղան նստեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին ամիսներին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախում մեծ թվով հարսանիքներ են տեղի ունեցել և կյանքը շարունակվում է Արցախում ու դրա վառ ապացույցը բազմաթիվ հարսանիքներն են ու ծնունդները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+