7367 դիտում
18:45 31-08-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում հետևել է բերքահավաքի ընթացին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ հրավիրել էր խորհրդակցություն գյուղատնտեսական ընթացիկ տարվա խնդիրների քննարկման նպատակով:
Այնուհետև նախարարը մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ հետևել է բերքահավաքի ընթացին:
Այցի շրջանակում նախարարն այցելել է Նոր Եդեսիա համայնք և եղել ֆերմեր Աշոտ Բաղդասարյանի տնտեսությունում: Աշոտ Բաղդասարյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, երկար տարիների փորձ ունի, Նոր Եդեսիայում ամենաշատ գյուղատնտեսական տարածքներն ունի` շուրջ 15 հեկտար, որտեղ մշակում է ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, նուշ, կեռաս, նաև 2 հեկտար խաղողի այգի ունի: Բերքն իրացնում է ինչպես վերամշակող գործարաններին հանձնելու միջոցով, այնպես էլ օգտվում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներից:
Ֆերմերը զբաղվում է նաև անասնապահությամբ, մսամթերքը հանձնում է մայրաքաղաքում գործող խոշոր սուպերմարկետներից մեկին, որի հետ ունի պայմանագրային հարաբերություններ: Աշոտ Բաղդասարյանը վստահ է, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր է, եթե ինչպես հարկն է աշխատեն և համարձակ ծրագրեր իրականացնեն:
Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի խոսքով` գյուղատնտեսական տարին բարենպաստ է եղել մարզի համար, և նախորդ տարվա համեմատ բերքատվության ցուցանիշների աճ է գրանցվել:
«Արագածոտնի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի շուրջ 3100 հեկտար ավել հող է մշակվել, ինչը լուրջ ցուցանիշ է, և այս պահի դրությամբ մարզի մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի ավելի քան 80 տոկոսը: Աճի այս տեմպերն անհրաժեշտ է պահպանել, որպեսզի չմշակվող հողեր առհասարակ չունենանք: Մարզում բերքահավաքի եռուն շրջանն է, հացահատիկի 95 տոկոսն արդեն հավաքվել է , ընթացքի մեջ է պտղի` սալորի, դեղձի բերքահավաքը: Այս տարածաշրջանում բավականին լավ արդյունքներ են սպասվում, կան պտղատեսակներ, որոնք նախորդ տարվա համեմատ նույնիսկ առավել մեծ ծավալներ կապահովեն, դրանք են` սալորը, դեղձը, կեռասը...» ,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` այս պահին նախարարության ուշադրության կենտրոնում բերքի իրացման` մասնավորապես խաղողի մթերմանն առնչվող հարցերն են, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում:
Նմանատիպ նյութեր
3162 դիտում
20:24 03-02-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում կարևորել է կոոպերատիվների հիմնումը
1700 դիտում
12:06 05-08-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»