211652_close_icon
views-count1765 դիտում article-date 15:07 01-09-2016

Ամերիկյան 10 ավիաընկերությունների իրավունք է տրվել կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Կուբա

ԱՄՆ-ի Տրանսպորտի վարչությունը 10 ավիաընկերությունների թույլատրել է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Կուբա, հաղորդում է BBC-ն։ Սպասվում է, որ Alaska Airlines, American Airlines, Delta Air Lines, Frontier Airlines, JetBlue, Silver Airways, Southwest Airlines, Spirit Airlines, Sun Country և United Airlines ընկերություններն օրական մինչև 110 թռիչք կիրականացնեն դեպի թերակղզի։ Չվերթները կսպասարկեն Ատլանտայի, Շարլոթթի, Ֆորթ-Լոդերլեյլի, Հյուսթոնի, Լոս Անջելեսի, Մայամիի, Նյուարքի, Նյու Յորքի, Օրլանդոյի և Թամփայի օդանավակայանները։ Հիշեցնենք, որ օդային հաղորդակցությունը երկու պետությունների միջև ընդհատվել էր 1961 թվականին։ Առաջին չվերթն արդեն իրականացվել է A320 Airbus օդանավով, որում եղել է 150 ուղևոր։ Այն օդ է բարձրացել Ֆլորիդա նահանգի Ֆորթ-Լոդերդեյլի օդանավակայանից և վայրէջք կատարել Սանտա-Կլարայում։

Նմանատիպ նյութեր