211652_close_icon
views-count2240 դիտում article-date 15:49 01-09-2016

Խելքդ գլուխդ հավաքի, Արթու՛ր

Ապշած եմ Սմերտի պահվածքով, զարմանում եմ` ի՞նչ տարօրինակ հայտարարություններ է անում: Կարեն Գրիգորյանի նման քաղաքապետի դեմ թեկնածություն առաջադրելն արդեն իսկ աբսուրդ է: Կարեն Գրիգորյանն այքան շատ աշխատանքներ է կատարել քաղաքում, որ դժվար է ակնկալելը, թե մեր համաքաղաքացիները, նրան թողած, մեկ ուրիշի կընտրեն: Բայց դա թողնենք մի կողմ: Մարդ է, ուզում է, թող ուժերը փորձի: Իսկ ինչ են նշանակում սխալ, անպատվաբեր արտահայտությունները բարձր համբավ եւ հեղինակություն ունեցող Զորավար Մանվել Գրիգորյանի հասցեին: Լավ Արթուր, ես քեզ չեմ հասկանում` հիշողության կորո՞ւստ ես ունեցել, քեզ փոխե՞լ են, տեղդ այլ մարդ ե՞ն դրել: Մոռացե՞լ ես` ինչ ակնածանքով, հարգանքով, երբեմն` ինչ քծնանքով էիր խոսում Գեներալի մասին: Ես շատ լավ եմ հիշում, որ երբ ես քաղաքապետ էի, դու` ավագանու անդամ, հենց դու առաջարկեցիր Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչման արժանացնել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: Առաջարկդ միաձայն ընդունվեց: Քաղաքապետարանի արխիվում հաստատ պահպանվել է տվյալ նիստի արձանագրությունը, որ ստորագրել են ավագանու բոլոր անդամները, դու` եւս: Բացեք արձանագրությունն ու կտեսնեք, թե ինչ բոցաշունչ ելույթ ունեցավ Թումանյան Արթուրը` գովեստի բառեր չխնայելով Գեներալի հասցեին: Նիստի տեսագրությունն էլ կարելի է վերցնել-նայել. դժվար պահպանված չլինի: Մանվել Գրիգորյանը ներողամիտ մարդ է, աստվածավախ, քեզ կների, սակայն, Աստված կարող է չներել: Ի սեր երեխաներիդ, ընտանիքիդ, ուշքի արի, Արթուր: [b] ԷՋՄԻԱԾՆԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳԱԳԻԿ ԱՎԱԳՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր