211652_close_icon
views-count46585 դիտում article-date 12:28 09-03-2019

Վազգենն ասաց, գումարը առավոտյան չբերես, քեզ կկալանավորենք, խելքդ գլուխդ հավաքի. Արմեն Սարգսյան. hayeli.am

[url=http://hayeli.am/article/1152449?fbclid=IwAR1df_jRyVuBvBik3U9EAMjID_DUOjHd4qCCiuCqfVG51I9bqNqKLDpg60w]Hayeli.am[/url]-ը ներկայացնում է հարցազրույց՝ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ:/Մաս 1-ին/։ [b]–Գիտեմ, որ այս օրերին ինչքան շատ հրավերներ,հետաքրքրություն .Վազգեն Սարգսյան -60:Ի՞նչ օր է ձեզ համար: [/b] -Ճիշտն ասած,ամենաշատը հպարտության,հպարտանում եմ՝ այն դարաշրջանը ,որ ապրել է Վազգեն Սարգսյանը,ես իր հետ ապրել եմ և որպես եղբայր, և որպես զինվոր, իսկ այս օրերին մի տեսակ ,ռուսերեն լավ բառ կա՝նոստալգիայի մեջ եմ,որովհետև շատ –շատ կարոտում ենք: [b]-Հասցրեցիք իրեն ճանաչել,փա՞կ մարդ էր,բա՞ց մարդ էր: [/b]-Հասարակության մեծ շերտերը Վազգեն Սարգսյան մարդուն չեն ճանաչում,ինքը միշտ իրեն բնութագրել է,և այդպես էլ ճանաչում են՝քրտնած,ջղայնացած,ձեռքը սեղանին խփելով, պահանջկոտ,խիստ:Մեծ մասը այդպիսին գիտեն Վազգենին,իսկ ներքին ,նեղ ,փոքրիկ իր շրջապատը,ովքեր անմիջապես ոչ որպես Պաշտպանության նախարար կամ զինվորական,այլ մարդ գրող,հրապարակոս ,կինոմոտոգրաֆիստների անդամ Վազգեն Սարգսյան,դպրոցական ,նկարիչ,ֆուտբոլիստ ,մի ուրիշ տեսակի մարդ էր:Տարբեր մարդիկ էին:Մի բան նույնն էր. Վազգենի այս տեսակների մեջ կար արդարամտություն,նա շատ արդարամիտ մարդ էր,կար չպարտվելու ունակություն,և իր խոսքի տեր մարդ էր և մինչև վերջ պայքարող,նրա ասած խոսքը գործ էր: [b]-Ասում են վերջին շրջանում տխուր էր:Հնարավո՞ր է ինչ-որ կանխազգացում ուներ,թե՞ իրենից հետո են հորինել,ասել,որ իսկապես զգում էր: [/b]– Ես կարծեմ էլի ձեզ հետ անդրադարձել եմ այս հարցին,Վազգենը շատ մտահոգված եկավ ԱՄՆ-ից:Վերադառնալուց հետո,նա շատ մտահոգ էր:Երբ առաջին անգամ պաշտոնական այցով մեկնեց ԱՄՆ,նրան ընդունեց Ալբերտ Գոռը,ուղեկցում էին Արմեն Սարգսյանը՝ներկայիս նախագահը,Արմեն Դարբինյանը և կարծեմ Տիգրան Սարգսյանը:Այդ հանդիպումներից հետ,երբ եկավ մտահոգ էր,չգիտեմ այնտեղ ինչի մասին էին խոսել,ինչ փակագծեր էին բացվել, ինչեր էին իմացել երկիրը ղեկավարողները նախկինի,ներկայի,և ապագայի մասին: [b]-Ինքը կարծեմ ինչ-որ գումարների մասին էլ հրապարակային հայտարարեց,որ հետ կբերենք ,իմացել էր ,որ ինչ-որ տեղերում ինչ–որ բան կա: [/b]-Ես տեղյակ չեմ,չեմ կարող որևէ փաստ ասել,կողքից խոսակցություններ կան,բայց քանի որ լիարժեք տեղյակ չեմ ,իրավունք չեմ վերապահում այդ մասին խոսելու:Գումարներ հավաքելու մասին ասեմ,որ ինքը վարչապետ ժամանակ,այն գումարները,որոնք տրամադրված էին Հայաստանի ամբողջ տարածքում ցիրուցան եղած վարկերի տեսքով,տարբեր ատկատների տեսքով, հավաքեց :Բոլորին ասաց,որ գումարները կբերեք: [b]-Կարծեմ ասել էր՝եղբորիցս կսկսեմ: [/b] -Առաջինը ինձանից սկսեց:Վարչապետ ժամանակ շատ խիստ,ձեռքը խփեց սեղանին,ավելի ճիշտ սեղանն էր ուզում պոկել,բայց լավ էր այդ սեղանը բետոնի մեջ էր՝Խոսրովի անտառի իմ ամառանոցում:Վարկ էի վերցրել,ժամանակին ինձ տվել էր Արմեն Դարբինյանը,որը օգտագործել էի Արարատի պահածոների գործարանում մթերումներ կազմակերպելու համար:Վճարումների կեսը կար, վճարել էի մայր գումարները՝տոկոսներով և դեկտեմբերի 31-ին պետք է լրիվ մարեի:Կարգադրեց,որ ես վայրկենական պետք է մուծեմ,ասաց՝ձեր նմանները այսօր իրենց փողը տակները դրած պետության փողերն են վերցնում,օգտագործում:Ասացի այդ գումարը այս պահին չունեմ Վազգեն,ասաց չունես առավոտյան քեզ կկալանավորենք ,խելքդ գլուխդ հավաքի:Ասացի պարոն վարչապետ ,զեկուցում եմ ձեզ,որ ես առավոտյան գումար չունեմ, այդ պահն էր ուզում սեղանը շուռ տալ,բայց բետոնի մեջ էր,վեր կացանք գնացինք: [b]-Շատ մարդ էր նստա՞ծ: [/b]-Մի քանի նախարարներ,մի քանի գործարարներ,ու էլի մարդիկ:Հետագայում հասկացա,որ կուժ քեզ եմ ասում,կուլա դու լսիր: [b]-Տարա՞ք առավոտյան: [/b]-Իհարկե տարա:Ընկերներս օգնեցին,այդ պահին գրպանումս չկար:350 000 դոլար վարկ էր,որից 150 000 –ը վճարել էի,200000 –ը մնացել էր,պատրաստի արտադրանք կար՝տոմատ,պահածոներ,պայմանագրերը կար,վաճառելու ,մուծելու էինք:Դրա առավելությունը այն էր,որ ցածր տոկոսով էր:Ժողովրդի գումարները վճարված էին,ամենը պատրաստ էր,խնդիր չկար:Առավոտյան զանգեցի ընկերներիս,որոնք օգնեցին,ես մարեցի,այդտեղից գնաց աժիոտաժը,որ եթե իր եղբորն է կախում,մեզ կկախի,ու այդ պահից սկսվեց…բյուջեն լցվեց: [b]-Այսինքն ամեն ինչ լու՞րջ էր: [/b]-Շատ լուրջ էր,ինքը հետո բացատրեց:Դա այն է,որ թանգարանում կա:Մայրս ասաց՝Վազգեն լավ դրա ժամանակը չի,ինքը թողեց տանից գնաց: Կատաղած դուրս եկավ,ասաց՝սրա ձեռքի հացը չի ուտվի:Հետո ,որ թանգարանում գրված է՝ կներեք պապային և մամային,երեկ ավելորդ բորբոքվեցի, էլ չի կրկնվի:Դա այդ օրվա իր բորբոքման արդյունքն է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hayeli.am/article/1152449?fbclid=IwAR1df_jRyVuBvBik3U9EAMjID_DUOjHd4qCCiuCqfVG51I9bqNqKLDpg60w]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր